-
07.04.2016|
13:17
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտակերտի շրջան՝ ռազմական գործողությունների հետևանքներին ծանոթանալու նպատակով:
-
07.04.2016|
10:59
Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն:
-
07.04.2016|
10:21
Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր:
-
07.04.2016|
09:53
Ես շատ ուրախ եմ լսել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին հրադադարի հաստատման մասին։ Մենք բոլորս հույսով ենք, որ այս հրադադարը վերջ ի վերջո կանցնի պարտավորեցնող խաղաղության համաձայնագրի։
-
07.04.2016|
09:42
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը:
-
07.04.2016|
01:08
Բեռլինում կայացել է Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Նրանք հանգամանորեն անդրադարձել են ԼՂ հակամարտության շփման գծում իրավիճակին:
-
07.04.2016|
01:07
Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք ՀԱՊԿ անդամ երկրներն ենք, եւ մեզ համար իրոք ցավալի է, որ Ռուսաստանն ու ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ այդ նույն կազմակերպությունում մյուս անդամները զենք են վաճառում Ադրբեջանին՝ ապրիլի 6-ին:
-
07.04.2016|
00:59
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԳԴՀ արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
-
07.04.2016|
00:57
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետագա քայլերին:
-
06.04.2016|
22:53
Ապրիլի լույս 2-ի գիշերվանից Արցախի Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մարտերում զոհվել է 32 հայ զինծառայող, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած է: